Կլարնետ կամ Կլառնետ

Կլառնետ (իտալ.՝ clarinetto, լատ.՝ clarus - պարզ հնչյուն), փայտե փողայինների ընտանիքի երաժշտական գործիք։ Ստեղծվել է Շալյումոյից։

Կազմված է եռամաս փողից (590-680 մմ) և կտուցաձև ծվանից, որի վրա ամրացված է եղեգնյա պիպիչը։ Ժամանակակից կլառնետն ունի մոտ 20 կափույր և 7 անցք։ Կլառնետները լինում են տարբեր լարվածքի, առավել օգտագործվում են սի-բեմոլ և լյա կլառնետները։

Կլառնետը ստեղծվել է 1700 ական թվականներին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, որոշ պատմական աղբյուրների վկայությամբ գործիքի ստեղծման տարեթիվ է նշվում 1690 թվականը, իսկ այլ հետազոտողների վկայությամբ կլառների ստեղծման տարեթիվ է համարվում 1710 թվականը։

Կլառնետի ստեղծողն է  համարվում  Յոհան Քրիստոֆ Դենները ։

Յոհանը զբաղվում է Ֆրանսիական Շալյումո գործիքի կատարելագործման վրա ։ Բարելավելով հին գործիքը՝ Յոհանը գորշիքի հետևի մասում ավելացնում է փական , որի շնորհիվ հնարավոր է դառնում  անցնել երկրորդ օկտավային։Դրանով էլ Կլառնետը տարբերվում է Շալյումոյից։

Հետագայում , 1760 թվականին, ավստրիացի վարպետ Պաուրը առկա 2 փականներին ավելացրեց 3-րդ փականը, բելգիացի վարպետ Ռոտենբուրգը ՝ 4-րդը, անգլիացի Ջոն Հեյլը 1785 թվականին ավելացրեց 5-րդ , իսկ մոտավորապես  1790 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր և կլառնետահար Ժան Քսավիե Լեֆևրը ստեղծեց արդեն ներկայիս կլարնետի օրինակը՝ 6 փականով։Փողային նվագարանների շարքում Կլառնետն եւնի իր ուրույն տեղը՝ շնորհիվ իր ձայնային տվյալների

Կլառնետը ավելի հայտնի դարձավ հատկապես  18-րդ դարի կեսերից, երբ սկսեցին գրվել ստեղծագործություններ Կլառնետի համար։

Կլառնետի դիզայնի և կատարելագործման վրա աշխատել են նաև Ադոլֆ Սաքսը՝ Սաքոֆոնի գյուտարարը և Յուջին Ալբերտը։

 Կլառնետների համար օգտագործվել են  փայտի որոշ տեսակներ, մետաղներ, Էբոնիտ։

Էբոնիտե Կլառնետները ավելի քիչ  զգայուն են ջերմության և խոնավության նկատմամբ, ավելի մատչելի են։

Կլառնետը բաղկացած  է 5 առանձին մասերից։

1940 ական թվականներին Կլառնետը համարվում էր ջազի լավագույն նվագարաններից մեկը։

Կլառնետն այսօր էլ լայն տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես  ասիական մի շարք երկրներում, հարավային ամերիկայում, Բալկաններում։

Կլարնետը տարածված է նաև կովկասյան ժողովուրդների մոտ։

Հայաստանում այն ունի մեծ ճանաչում։Հայտնի հայ կլառնետահարներից են Աբգար Մուրադյանը, Եղիշ Մանուկյանը, Վաչե Հովսեփյանը, Հովհաննես Վարդանյանը և այլոք։

Նյութի աղբյուր՝ Վիքիպեդիա

ДАННЫЙ САЙТ БЫЛ СОЗДАН, ИСПОЛЬЗУЯ