Դհոլը հայկական հարվածային ազգային երաժշտական գործիք։ Այն պատկանում է երկկողմանի թմբուկների դասին։ Այս գործիքը տարածված է նաև տարբեր ազգերի մոտ և օգտագործվում է երաժշտական համույթներում։ Դհոլը բաղկացած է գլանաձև սնամեջ մարմնից կամ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան։ Մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը։ Դհոլի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից (պողպատ, բրոնզ և այլն), ակրիլային պլաստիկից, իսկ գլանաձև մարմնի երկու կողմերից ձգվում է այծի կամ հորթի մշակված կաշին։
Դհոլի գերազանց հնչողության համար հին ժամանակներում օգտագործել են հունական ընկուզենու փայտը, հաստ գլանը փորել են, որի վրա անցկացրել են կաշի։
Ներկայումս պատրասում են փայտե ֆաներայից , ինչպես նաև օրգանական ապակուց։Դհոլի լայնքը ընդունված է պատրաստել 31 սմ, իսկ հարվածային մասի տրամագիծը՝ 33-34 սմ։
Հայկական հարվածային և հատկապես դհոլի մասին հիշատակվել են դեռևս հին ժամանակներում։
Դհոլ նվագելու համար երբեմն պահանջվում են երկու փայտե ձողիկներ (հաստ՝ կոպալ և բարակ՝ ճիպոտ, որոնք պատրաստված են բամբուկից կամ եղեգից։ Ձայնը հնչում է երկու փայտե ձողիկներով կամ մատների ծայրով և ձեռքերի ափերով հարվածելով ձգված կաշվին։ Դհոլը նվագակցում է գրեթե բոլոր երաժշտական գործիքների հետ։ Հիմնականում դհոլի հետ նվագում են զուռնա, դուդուկ , կլարնետ և այլ փողային գործիքներ։ Դհոլի մեծ վարպետներից են հայ երաժիշտներ Զիգֆրիդ Զիվա Գաբոյանը, Ռոբերտ Դարունցը, Ջո Զաքարյանը։
Դհոլը տարբեր ժողովուրդների մոտ օգտագործում են երաժշտական համույթներում, տարբեր ծիսակատարությունների և հարսանյաց հանդեսների ժամանակ։
Նյութի աղբյուր Վիքիպեդիա ։
Դհոլի պատրասման որոշ մանրամասների կարող եք տեղեկանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։