Բլուլ

Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած: Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից: Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա: Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն: Բլուլը հատկապես տարածված է Հայաստանում: Հայկական, փողային այս գործիքը հիմնականում նվագում են հովիվները։


Նյութի աղբյուր՝ Վիքիպեդիա


ДАННЫЙ САЙТ БЫЛ СОЗДАН, ИСПОЛЬЗУЯ